Рубрика: Без рубрики

ԴԴՄԻ ՄԱՍԻՆ

նույնիսկ հազվագյուտ վիտամիններԴդումը շատ առողջարար բանջարեղեն է և հարուստ է վիտամինններով՝ C, B, E, PP
Բացի դրանից՝ այն պարունակում է նաև այնպիսի միկրո- և մակրոէլեմենտներ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ նյութափոխանակության համար:

Դիետոլոգները խորհուրդ են տալիս հաճախակի օգտագործել դդում, քանի որ այն դիետիկ է և պարունակում է այնպիսի նյութեր, որոնք անհրաժեշտ են առողջ օրգանիզմ ունենալու համար: Այն հնարավորություն է տալիս առանց օրգանիզմը վնասելու նվազեցնել մարմնի ավելորդ քաշը:

Դդումն օգտակար է հատկապես ծերերի համար, քանի որ նրանց օրգանիզմը բավական թույլ է և հաճախ մարսողության հետ կապված խնդիրներ են առաջանում: Դդումն օգտակար է աղե-ստամոքսային հիվանդություններով տառապող մարդկանց համար:

Դդումն օգտակար է միզուղիների հիվանդություններով տառապողների համար: Լինելով միզամուղ միջոց՝ այն օրգանիզմից հեռացնում է ավելորդ աղն ու հեղուկը:

Դդմի սերմերը ևս ունեն օգտակար հատկություններ: Նրանցից քամված յուղը օգտագործում են տարբեր դեղամիջոցների արտադրության մեջ:

  • Դդմի սերմերն ունեն մաքրող հատկություն: Եթե ձեր երեխան ունի ճիճվակրություն, ապա դդմի մի քանի սերմերը կօգնեն նրան /սերմերը մաքրելիս չի կարելի հանել նրանց վրայի կանաչ բարակ կաշին/:
  • Դդմի սերմերը կօգնեն ձեզ նաև ազատվել մաշկային տարբեր հիվանդություններից, ինչպիսիք են՝ սեբորեան, մաշկի թեփոտումը:

Դդմի պատրաստման եղանակը

Գոյություն ունեն դդմի պատրաստման տարբեր եղանակներ:

Դդմի առողջարար հատկությունները շատացնելու համար այն կարելի է պատրաստել կաթով ու կարագով:

Դդմից պատրաստում են նաեւ տարբեր ապուրներ՝ օգտագործելով ձավարեղեն կամ բրինձ:

Շատ հայտնի է դդմի մուրաբան, որն իր համով նման է ծիրանի մուրաբային եւ դուր է գալիս փոքրիկներին:

Реклама

Автор:

Ես Դավիթն եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հիմնական դպրոցում: Ես 9 տարեկան եմ: Սիրում եմ խաղալ, նկարել, մարզվել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s